«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի վիրաբույժներ՝ Արթուր Խաչատրյանը, Գևորգ Տեր-Մարգարյանը` կլինիկայի ղեկավար Արթուր Պապիկյանի գլխավորությամբ, մասնակցել են գանգադիմային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի միջազգային գիտաժողովին (European Association for Cranio Maxillo-Facial Surgery- EACMFS 2022): Գիտաժողովը կազմակերպվում է 2 տարին մեկ, համալսարանական հիվանդանոցի մասնագետները մասնակցել էին նաև 2018 թվականին Մյունխենում կայացած գիտաժողովին:
2020թ. կորոնավիրուսային համավարակի պատճառով գիտաժողովը չէր կայացել, իսկ այս տարի այն անցկացվեց Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում: Գիտաժողովին մասնակցել են աշխարհի լավագույն դիմածնոտային վիրաբույժները, պրոֆեսորներ, դասախոսներ տարբեր երկրներից: Օրակարգը բավականին հագեցած էր, քննարկվել են ամենատարբեր թեմաները՝ բժշկական մենեջմենթից մինչև ամենաբարդ ռեկոնստրուկտիվ եզակի վիրահատական միջամտությունները։ Գիտաժողովի տևողությունը 4 օր էր, ավելի քան 800 բանախոս է ելույթ ունեցել, ինտերակտիվ քննարկումներ են ծավալվել:
Համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները նշում են, որ EACMFS գիտաժողովը բավականին արդյունավետ էր տարբեր անվանի վիրաբույժներին մեր երկիրը ներկայացնելու, փորձի փոխանակման, կապեր հաստատելու և հետագա համագործակցության առումով:
Նմանատիպ միջոցառումները կարևոր են նաև աշխարհի լավագույն բժիշկների փորձը Հայաստանում ներդնելու, տարբեր վիրահատական մեթոդների կատարելագործման և տեխնիկայի հագեցման համար:
.png)